Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի վերահսկողականի պետը հարուստ է, բայց ավելի հարուստ է նրա կինը . armtimes.com

Քաղաքականություն
179080d7155c17bf16d306d23424ae95

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 2 միլիոն դրամի, 100 հազար դոլարի եւ 5000 եվրոյի չափով դրամական միջոցներ: Ընդ որում, նրա այժմյան տարեկան աշխատավարձը կազմում է 2 միլիոն 69 հազար դրամ: Գրիգորյանը, ըստ հայտարարագրերի, 2011 թվականին եղել է իր ֆինանսական ապահովվածության «պիկում»՝ 6 միլիոն դրամ եւ 250 հազար եվրո դրամական ունեցվածքով: Ամուսնուն իր ունեցվածքով եւ բիզնես ներդրումներով գերազանցում է Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը: 2013 թվականին Արմինե Քոչարյանը հայտարարագրել է 45 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Ըստ հայտարարագրի, նա որեւէ տեղից աշխատավարձ չի ստանում, այսինքն՝ չի աշխատում, փոխարենը՝ պարտքով փող է տալիս եւ դրանից ստացված տոկոսներից մեծ եկամուտներ ստանում: Նախորդ տարի Արմինե Քոչարյանը 41 միլիոն դրամի եւ 80 հազար դոլարի չափով տոկոսներ է ստացել երեք տարբեր փոխառություններից: Վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը վերահսկիչ պաշտոններ է զբաղեցրել նաեւ խորհրդային տարիներին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում