Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոն Հայրապետյանը կազատվի». Արա Աբրահամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

«Մենք պետք է մի փոքր համբերություն ունենանք, եւ ամեն ինչ կպարզվի, իսկ Լեւոն Հայրապետյանը կազատվի»,- այսօր հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյանը վստահ է, որ Ռուսաստանում ապրող 2,5մլն հայերը մտահոգ են Լեւոն Հայրապետյանի համար. «Քայլեր ձեռնարկում ենք բոլորս։ Ես այստեղ չէի, նոր եմ եկել, կփորձեմ նորից վերադառնամ խնդրին, տեսնեմ ինչով կարամ օգնեմ։ Բոլորդ էլ գիտեք առողջական վիճակի մասին, մեր բոլորիս առաջնային խնդիրն է, որ գոնե էս ընթացքում ինքը տանը լինի»։ Ռուսաստանում հայ համայնքի ղեկավարը հիշեցրեց, որ Լեւոն Հայրապետյանը օգնել է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին. «Ինքը ակտիվ, հայրենասեր բարերար է։ Հիմա ժամանակն է, որ մենք մեր խոսքը ասենք իրա նկատմամբ։ Ինքը մինչեւ դատավարությունը պետքա դուրսը լինի»։ «Սիստեմա» հոլդինգի շուրջ ծավալված իրադարձությունների, խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առնչության և  տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքի մասին` դիտեք տեսանյութում։