Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը որոշել է հաջորդ նիստի օրը

Քաղաքականություն
qaryak1

Ոչ իշխանական քառյակի այսօրվա հանդիպման ժամանակ, քննարկվել է օրակարգային հարց: Այսօր նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար` Ռուբեն Հակոբյանը: Քննարկումներից մեկը վերաբերում էր իշխանություններին ներկայացրած 12 կետին: Բացի այդ, որոշել են իրենց հերթական աշխատանքային նիստի օրը՝ սեպտեմբերի 17-ին։ «Նիստի ժամանակ կասենք՝ երբ է տեղի ունենալու համատեղ հանրահավաքը, որին պետք է նախորդեն մարզային այցելությունները: Իսկ թե ինչ գրաֆիկով են լինելու այդ հանդիպումները, այդ մասին կհայտարարվի դարձյալ այդ նիստի ժամանակ»: Արդյոք ՀՅԴ-ն եւս կմասնակցի հանրահավաքին՝ հաշվի առնելով իր տարաձայնությունները քառյակի հետ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, եւս կհայտարարեն այդ նիստի ժամանակ. «Իսկ այսօր հանրահավաքի օրը չենք որոշել, քանի որ կային տեխնիկական խնդիրներ»: