Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Ջուր»-ը զգուշացնում է

Հասարակություն
water2

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը նախատեսվում է վերականգնել սեպտեմբերի 12-ին ժամը 22.00-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ