Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայի տների մոտ 70 տոկոսը վաճառված է. ովքեր են գնորդները (տեսանյութ)

Հասարակություն
0b560d4b833b9b2a3c02f176c5c6dde4

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը դեռ չի ավարտվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Անշարժ գույքի բորսայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին։ «Անշարժ գույքի շուկայում գների բարձրացումը և իջեցումը կապված է մի քանի ֆակտորների հետ, հատկապես` տնտեսության զարգացման և միգրացիայի։ Զարգացած եղավ արդյունաբերությունը, տնտեսությունը, գները բարձրանում են, և հակառակը։ Շատ կարևոր դերակատարում ունի նաև միգրացիան։ Մենք չունենք ոչ նոր շինարարություն, ոչ արդյունաբերություն, և գները մեզ մոտ արդեն ինչքան ժամանակ է՝ ոչ մի փոփոխության չեն ենթարկվել»,-մեկնաբանեց նա։ Պարոն Պրիբիլսկին նկատում է, որ մարդիկ ուրախանում են ցածր գներ տեսնելով, մինչդեռ զարգացած տնտեսություն ունենալու դեպքում բարձրանում է ոչ միայն անշարժ գույքի գինը, այլ նաև մարդկանց կյանքի որակը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք մենք ունե՞նք նոր շինարարության կարիք, Անշարժ գույքի բորսային նախագահը նշեց. «Այն, որ ասում եք, թե նոր կառուցված շենքերը դատարկ են, դա այդպես չի։ Օրինակ, Հյուսիսային պողոտայի տների մոտ 70 տոկոսը վաճառված է։ Գնորդները հիմնականում դրսի հայերն են, ովքեր տարին մեկ անգամ են գնում-գալիս։ Շատ են եղել դեպքեր, երբ նոր կառուցված բնակարանը միանգամից մի քանի մարդու վրա են վաճառել, բայց այսօր արդեն դա հնարավոր չէ, և մեր միակ խնդիրը մարդկանց միջից վախը հանելն է»։