Ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական հարաբերությունների մեջ. Գ. Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի՝ «Zham.am»-ին տված հարցազրույցը. - Դուք անցյալ շաբաթ մեծ պատվիրակությամբ գտնվում էիք Չինաստանում: Առաջին հարցը գուցե սկսենք հենց այդ ուղևորությունից: - Այո՛, չինական կողմի հրավերով ես մի խումբ պատգամավորների հետ այցելել էի Չինաստան: Ունեցել ենք կարևոր հանդիպումներ: Առիթից օգտվելով` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Չինաստանի իշխանություններին` նման բարձր մակարդակով այցը կազմակերպելու համար: Ես գոհ եմ հանդիպումների որակից և տեսնում եմ լուրջ հնարավորություններ մեր երկրի համար: Գիտեք, մեր տնտեսությունը մի կաթիլ է չինական հնարավորությունների օվկիանոսում, և այնպես չէ, որ նրանք առանձնապես հետաքրքրված են մեզնով: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ մարդկանց ճիշտ ձևով ներկայացնել մեր խնդիրը, առաջարկները: Սա շատ կարևոր է, որպեսզի քննարկումները օդում չմնան: Ես հենց այս խնդիրն եմ փորձել լուծել` ներկայացնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները և առաջարկները: Ես հատկապես տպավորվել եմ չինական տնտեսության զարգացման տեմպերով, այդ երկրում գործարար մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքով: Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև այն բարենպաստ բիզնես միջավայրը, որում գործում են փոքր, միջին, ինչու չէ` նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Եվ հատկապես մեր չինացի գործընկերները նշում էին, որ գործարարին խանգարելը, ճնշելը, խստիվ պատժվում է պետության կողմից, որի արդյունքում էլ կոռուպցիայի դեմ պայքարը այս երկրում բավականին բարձր մակարդակի վրա է: Եվ այստեղ մենք շատ բան ունենք սովորելու չինացիներից: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում