Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային խստացումներ՝ ի վնաս ժողովրդի (տեսանյութ)

Տնտեսություն
Zoya-Tadevosyan

Որքան ավելանում են հարկային խստացումները, այնքան ավելի շատ է տուժում ժողովուրդը։ Այս կարծիքին է տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը։ Նա համոզված է, որ տնտեսվարող սուբյեկտը իր պարտականությունները գցում է հենց սպառողի վրա. «Հարկային խստացումները, բնականաբար, ապրանքի գնաճի պատճառ են դառնում։ Տնտեսվարողը իր գրպանից այդ գումարը չի վճարում, եւ այն մնում է սպառողի ուսերին»։ ՀԱԿ վարչության անդամի կարծիքով՝ տնտեսվարողը այս փոփոխությունների արդյունքում միայն տուժում է այն առումով, որ կորցնում է մրցակցությունը. «Աղքատ հասարակության մեջ որքան բարձրացնում ես գները, այնքան նվազում է վաճառքի ծավալը»։ Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին որոշ ապրանքատեսակների գնաճ նկատվեց։ «Ա1+»-ի հարցին՝ կարո՞ղ էր արդյոք տնտեսվարողը կոմպենսացնել գնաճը ու չբարձրացնել ապրանքների գները։ «Հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք համապատասխան իրացման կամ ապրանքաշրջանառության աճ, բայց եթե մի երկրում, արտագաղթն ունի անասելի տեմպեր, դա հնարավոր չէ»,- համոզված է Զոյա Թադեւոսյանը։ Տիկին Թադեւոսյանի կարծիքով, եթե մենք ունենանք համապատասխան թվով սպառող, հնարավոր է մեծ ծավալի հաշվին անել դա, բայց եթե չկա գնորդը, ապա տնտեսվարողը անզոր է. «Տնտեսվարողը, բնականաբար, կանի այնպես, ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ կգցի այդ բեռը ուրիշի վրա, իսկ այդ ուրիշը ժողովուրդն է»։