Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով մեղադրյալը պաշտպան չի ունենա

Հասարակություն
vernisaj1

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի հնչած կրակոցներից տուժած եւ այնուհետեւ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր լուծելու է պայմանագիրն իր վստահորդի հետ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հենց Լեւոն Բաղդասարյանը։ «Սակայն իմ վստահորդի շահերից ելնելով՝ չեմ կարող հայտնել, թե ինչն է պատճառը»,- ավելացրեց պարոն Բաղդասարյանը։ Իսկ նույն գործով կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը դեռեւս ցուցմունք չի տվել։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ավելացրեց, որ դրական փոփոխություն չկա, դեռ նախաքննություն է ընթանում։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը գտնվում են անազատության մեջ։