Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 8-րդն է Գրան պրիում

Սպորտ
a1+chess_danielyan

Շարժայում (ԱՄԷ) ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի եզրափակիչ 6-րդ մրցաշարը: Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով մրցեց հնդկուհի Հումպի Կոներուի հետ: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 3-րդ շախմատիստուհին չնայած անհավասար փոխանակումներ արեց եւ որակ կորցրեց, սակայն դիրքային առավելություն ստացավ: Էլինա Դանիելյանին չհաջողվեց հավասարացնել դիրքը եւ 38-րդ քայլին անձնատուր եղավ: Այդպիսով, մեր շախմատիստուհին 11 հնարավորից վաստակեց 5 միավոր (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի) եւ 12 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ տեղը: Ի դեպ, Հումպի Կոներուն այս հաղթանակից հետո շրջանցեց հենց Էլինա Դանիելյանին եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական: