Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը մեկնեց Կոպենհագեն

Սպորտ
sport-dania-hajastan1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր թիմը հանգրվանել է տեղի «Հիլթոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր ֆուտբոլիստները կանցկացնեն առաջին մարզումը Դանիայում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումը: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը՝ 20:00-ին: