Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանք՝ խաղատուն մտնելու համար

Տնտեսություն
index3

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած նախագիծը մտավ ԱԺ քառօրյա: Այսօր նման որոշում կայացրեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Նախագծի հեղինակներն առաջարկում էին 300 հազար դրամ տուգանք սահմանել խաղատների ղեկավարությանը, եթե նրանք թույլ տան խաղատուն մտնել 21 տարին չլրացած քաղաքացու: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ խաղատուն մտնելիս պետք է պահանջել քաղաքացու կամ անձնագիրը, կամ ID-ն: Առաջարկվում է նաեւ այս տուգանքից որոշակի գումար հատկացնել նաեւ տվյալ քաղաքացու ընտանիքին՝ որպես վնասի հատուցում: