A
A
Ամուսնալուծությունների համար նախարարը մեղավոր չէ
Այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ամուսնալուծության վկայականների քանակն ավելացնելու համար գումար խնդրեց կառավարությունից։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի հետեւանքով են ավելացել ամուսնալուծությունները։ Ի պատասխան նախարարը նշեց, որ ինքը մեղավոր չէ։ Հանձնարարվեց պատճառներն ուսումնասիրել։