Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները պահանջում են վարչապետին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairitciner

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիներին քիչ առաջ մոտեցավ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ հայտնեց, որ իրենք առաջիկա օրերին աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձ կտան։ Հիշեցնենք՝ նախիրիտցիները չեն ստացել 18 ամսվա աշխատավարձ։ Ըստ նախարարի՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կառավարությունը «Նաիրիտի» հետ կապված կներկայացնի նոր փաթեթ, խնդիրը կուսումնասիրեն եւ լուծումներ կտան։ Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ հուլիսին խոստացել էր, որ խնդիրը կուսումնասիրվի մինչեւ օգոստոսի վերջ։ Նաիրիտցիները պահանջում են Հովիկ Աբրահամյանին։