Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները կառավարության դիմաց են

Տնտեսություն
nairit1

Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Նաիրիտի» աշխատակիցները, որոնց թիվը գերազանցում է 200-ը։ Նրանք կառավարությունից պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքերի մարում։ Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս հուլիսին նաիրիտցիներին խոստացել էր, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը: Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Այս պահին ժողովուրդը վանկարկում է՝ «վար-չա-պետ»։ nairit nairit2