A
A
Եռօրյա հրադադար՝ Գազայի հատվածում
Գազայի հատվածում եռօրյա հրադադար է կնքվել. Այս մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը։ Իսրայելը միաժամանակ հայտարարել է, որ մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի թունելների փլուզումը։ ԱՄՆ պետդեպի ղեկավար Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ կողմերը դժվար թե կարողանան հրաժարվել բռնություններից։ Հրադադարի 3 օրերին Իսրայելի զորքերը չեն լքի իրենց դիրքերը։ Ուրբաթ գիշեր Իսրայելի գնդակոծումը 14 պաղեստինցու կյանք է խլել, հայտնում է BBC-ի թղթակիցը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում