Հալեպում նորից հայեր են զոհվել
Երեկ Հալեպի հայաշատ թաղամասերում նորից զոհեր ու վիրավորներ են եղել։ Համայնքի ներկայացուցիչները տեղեկություն են ն տարածել. «Չորեքշաբթի 30 Յուլիս 2014-ի առաւօտեան` ահաբեկչական զինեալ խմբաւորումներու կողմէ Հալէպի Ճալլաա շրջանին մէջ ինկած հրասանդի պայթումին պատճառով զոհուեցաւ Սոնա Պալըքեանը, իսկ յետմիջօրէին Նոր Գիւղի շրջանին մէջ, Զուարթնոց եկեղեցւոյ կողքին ինկած հրասանդի պայթումին պատճառով զոհուեցաւ Ազնիւ Արուշեանը եւ վիրաւորուեցան` Ժիւլիէթ Խաչատուրեանը, Գէորգ Թաշճեանը, Յակոբ Յակոբեանը, ՌաՖՖի Այվազեանը, Յովհաննէս Այվազեանն ու Գէորգ Գալեմճեանը: Վայրկեաններ անց Գէորգ Գալեմճեանը կնքեց իր մահկանացուն։ Երեկոյեան Նոր Գիւղի Զուարթնոց եկեղեցւոյ մօտ պայթած հրասանդին հետեւանքով զոհուեցաւ նաեւ ժամեր առաջ զոհուած Ազնիւ Արուշեանի քոյրը՝ Արաքսի Արուշեան-Խաչատուրեան»։ Վերջին 3 տարիներին շարունակվող պատերազմի ժամանակ զոհված հայերի թիվն արդեն հատել է 100-ի սահմանը։