A
A
Էդգար Ստեփանյանը գրավեց 5-րդ տեղը
Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայացած հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը 25 կմ խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ տեղը: