Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդակագործության գիտաժողովի մասնակիցները` ԼՂՀ-ում

Պաշտոնական
unnamed23

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այս միջազգային միջոցառումն Արցախի կյանքում արդեն դարձել է ավանդական, ինչն իր ուրույն դերակատարությունն ունի մեր հանրապետությունում քանդակագործության եւ մշակույթի զարգացման գործում՝ արվեստի միջոցով նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ նրանց միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը: Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ