Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեսգիշերային սպանություն Գյումրիում. ԳԱԼԱ

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Կեսգիշերին նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ սպանվողը նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Անտիկյանը վիճաբանել է բարեկամի հետ, որը վերածվել է կռվի եւ ավարտվել դանակահարությամբ: Էդգար Անտիկյանին դանակահարել են գլխից, կրծքավանդակի աջ եւ ձախ կողմերից, նաեւ գոտկատեղից: Հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց քաղաքացին մահացել է: Մանրամասներն այստեղ