Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՐՁԱՆԸ

Հասարակություն

Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկը հանդիսավորությամբ բացել են զորավար Անդրանիկի արձանը։

Հուշարձանը Պլեսի-Ռոբենսոն քաղաքին է նվիրել Արաբկիրի թաղապետարանը:

Դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ազգային հերոս զորավար Անդրանիկի արձանն ավելանում է Ֆրանսիայի քաղաքներում ու շրջաններում Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված հարյուրից ավելի հուշակոթողներին, փողոցներին ու հրապարակներին, որոնք յուրահատուկ ձեւով խորհրդանշում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված մեծ բարեկամությունը եւ հարաբերությունների ջերմությունն ու խորությունը։

Հուշարձանի բացման արարողությանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին, ներկա են եղել նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսիայի պետական ու քաղաքական գործիչներ, սենատորներ, պատգամավորներ, Փարիզյան շրջանի պրեֆեկտը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: