Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ չենք օգտագործում ձյունը (տեսանյութ)

«Հայաստանում կան ձնամբարներ ստեղծելու հնարավորություններ, բայց դրանք չեն օգտագործվում»,-վստահեցնում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը։ «Բոլորը գիտեն, որ Հայաստանում ջրի մեծ մասը գալիս է սարերից։ Եթե մենք կարողանանք ամբարել ձմռանը սարերի վրա կուտակած ձյունը, կարող ենք դա հետագայում օգտագործել ոռոգման նպատակներով»,-նշում է նա։ Պարոն Համբարձումյանը ձնամբարներ ստեղծելու մի քանի միջոցներ է առաջարկում. «Ձյունը կարելի է ամբարել դասական բուլդոզերներով ձյունը իրար վրա հավաքելով։ Կան շվեյցարական գորգեր, որոնք հատուկ նախատեսված են կուտակված ձյունը պահելու համար, բայց լավագույնը եղանակը հատուկ մեքենաներն են, որոնք Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում շատ են օգտագործվում։ Ես Ծաղկաձորում տեսել եմ այդպիսի 5 մեքենա, որոնք անգործ կանգնած են»։