Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ

Պաշտոնական
kchoyan

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության եւ հասարակության միջեւ կապերի ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության եւ պետականաշինության գործում՝ ընդգծելով, որ այն եղել է եւ կմնա համայն հայության համախմբման, ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ