Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարություններին ժամանակ է տրվել (տեսանյութ)

Հասարակություն
it-outsourcing-pic

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ՝ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի տեղեկատվության թափանցիկության մակարդակը գնահատող 2014 թվականի մոնիտորինգի տվյալներով կազմած վարկանշային աղյուսակում առաջատարն է։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ կայքերի դիտարկումը իրականացվել է 146 չափորոշիչներով։ Կայքերում գնահատվել է տեղեկատվության առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը և մատչելիությունը։ «Ցավոք սրտի, այս տարի որևէ լուրջ տեղաշարժ չի գրանցվել հատկապես մարզերի կայքերի դեպքում։ Դեռ ավելին, 10 մարզերի պաշտոնական կայքերից 9-ի մոտ նվազում է գրանցվել, և միայն Արագածոտնի մարզի կայքն է, որ բարելավել է իր ցուցանիշը և առաջատար է։ Օրինակ ՀՀ բնապահպանության նախարարությունը աղյուսակում 33-րդ հորիզոնականում է, մինչդեռ այն պետք է հասարկությանը մշտապես տրամադրի տեղեկություն այն հանրային լսումների ու քննարկումների մասին»։ Պետական մարմինները նախքան վերջնական արդյունքների հրապարակումը, հնարավորություն ունեն բարելավելու իրենց ցուցանիշները։