Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը (տեսանյութ)

Հասարակություն
durs1

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական երթը մեկնարկեց։ Մինչ երթը սկսվելը, ոստիկանության հետ նախաձեռնության անդամները հստակեցրին այսօրվա երթուղին։ Ոստիկանությունը կոչ էր անում վարել սահմանված արագությամբ։ Այսօրվա երթուղին անցնելու է բոլոր վարչական շրջաններով։ Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ճանապարհային ոստիկանության վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ: Ավտոերթին մասնակցում է մոտ քսան մեքենա