Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը ուզում է վիժեցնել հնարավոր հանդիպումը» (տեսանյութ)

Հարցազրույց
87295b12eb143d83297b14b116574ad7

Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է։ Համոզված է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը. «Կա միայն նախաձեռնություն, որը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նրան սատարում է ԱՄՆ-ն, ինչպես նաեւ չուզելով՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն Ադրբեջանը ցանկություն չունի հանդիպելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը սահմանում իրավիճակը լարված պահելով՝ ուզում է մի մթնոլորտ ստեղծել, որ արեւմտյան այս նախաձեռնության հանդիպումը դառնա անհնար. «Այս եւ նմանատիպ դիվերսիաներով Ադրբեջանը ուզում է վիժեցնել ցանկացած հանդիպում»։ Քաղաքագետը համոզված է, որ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ մենք պատրաստվում ենք մտնել Մաքսային միություն՝ խարխլեց Հայաստանի անվտանգությունը. «Իսկ, եթե մենք Եվրոպայի ճանապարհով գնայինք, կմեծացնեինք մեր դերը միջազգային թատերաբեմում եւ կլուծեինք մեր անվտանգության հարցը»։   Ռուբեն Մեհրաբյանը հավելեց նաեւ, որ Ռուսաստանը տարածաշրջանի ապակայունացնողն է ու թիվ մեկ վտանգը։