Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի մետրոյում տուժածների մեջ հայեր կան

Կարևոր լուրեր Հասարակություն
moskva-1

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք. 1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով; 2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ: ԱԳՆ moskva moskva (2) moskva (3) moskva (4) moskva (5) moskva (6) moskva (7)