Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Մոսկվայում սգո օր է

Հասարակություն
Moskva4

Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 20-ի։ 150 ուղևոր ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, որից 50-ը՝ ծանր։ Հիշեցնենք, որ Արբատ-Պոկրովսկի ուղղությամբ ընթացող գնացքը կտրուկ կանգնել է հոսանքազրկվելու պատճառով։ Արդյունքում 3 վագոն դուրս է եկել գծերից, որից մեկը պատերին զարկվելով ճեղքվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հուլիսի 16-ը սգո օր հայտարարելու մասին։