Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Թամազյանը կվիճարկի ոսկե մեդալը

Սպորտ
sport-hunahrom

Հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի երեք ներկայացուցիչներ այսօր երեկոյան կպայքարեն աշխարհի պատանեկան առաջնության մեդալների համար: 54 կգ քաշային կարգում Էդգար Թամազյանը, նախնական փուլերում հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ղազախստանի ներկայացուցիչ Էրնուր Ֆիդախմետովի հետ: 58 կգ քաշային Մալխաս Ամոյանը եւ 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը եւ այժմ կպայքարեն բրոնզե մեդալների համար: Ամոյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Աբդեւալի Կերամատը, իսկ Բաղդասարյանինը` լիտվացի Տիտաս Կերսեւիչիուսը: