A
A
Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ կայքը
Տեղեկացնում ենք, որ հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը, որի պատճառով այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ եւ ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը։