Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքապետի երկու թեկնածու, երկուսն էլ` հանրապետական

Քաղաքականություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

Լոռու մարզի Անտառաշենի համայնքապետ դառնալու համար կպայքարեն երկու հանրապետականներ՝ Ռաֆիկ Խառատյանը եւ Ռազմիկ Ղումաշյանը։ Նրանք երկուսն էլ ինքնառաջադրվել են։ Իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի այսօրվանից սկսած՝ մինչեւ հուլիսի 15-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հուլիսի 22-ից մինչեւ օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 3-ին համայնքի 180 ընտրողները կընտրեն իրենց նոր ղեկավարին։ Անտառաշենի նախկին գյուղապետ Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին, քանի որ վերջինս մահացել էր։