Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է գյուրզա և սահնօձ

Հասարակություն
309771b4a526525b0f64467f388567fa

Հուլիսի 12-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի տներից մեկի 1-ին հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 12-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 11-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 2-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատի ճեղքի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: