Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ֆուտբոլասերները գուշակում են հաղթող հավաքականին (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00005

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ երկու ուղեգրերը վաստակեցին Գերմանիան եւ Արգենտինան: Առաջին կիսաեզրափակչի՝ Բրազիլիա-Գերմանիա խաղից հետո, բրազիլացի երկրպագուները չկարողացան թաքցնել իրենց հիասթափությունը։ Ֆուտբոլասերները այրում էին սիրելի հավաքականի մարզաշապիկները: Խաղն ավարտվել էր 7։1՝ հօգուտ գերմանացիների։ Իսկ հայ ֆուտբոլասերները, որոնք սեփական թիմի պարտությունը Գերմանիայի հետ խաղում ավելի վաղ էին ապրել, այսօր արդեն գնահատում են Գերմանիայի հաղթանակը աշխարահի առաջնության մակարդակով. «Գերմանացիները ցույց տվեցին, թե ինչի են իրենք ընդունակ, իսկ բրազիլացիներն էլ ապացուցեցին, որ չպետք է հասնեին կիսաեզրափակիչ փուլ»,- ասում է ֆուտբոլասեր Ռոբերտ Մարկոսյանը։ Երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիրը Արգենտինայի ազգային հավաքականինն էր։ Բուքմեյքերներն ավելի շատ հավատում էին Արգենտինայի հաղթանակին; Չնայած որ երեւանյան սրճարաններն ու փաբերը հատուկ պատրաստություն էին տեսել կիսաեզրափակչի խաղերի համար, սակայն հայ ֆուտբոլասերներն այնքան էլ ակտիվ չէին; 3-րդ տեղի համար մրցելու են Բրազիլիան եւ Հոլանդիան։ Բուքմեյքերները Հոլանդիայի շանսերն ավելի քիչ են գնահատում, չնայած որ երկու հավաքականների համար էլ հաղթանակը մարզական նշանակություն չունի։   Այս տարվա աշխարհի խաղերը գոլառատ էր եւ նման առաջնություն երբեւէ չէր եղել, ասում են ֆոտբոլի երկրպագուները։ Այսօր նրանց մնում է միայն կռահել հաղթող երկրին եւ հանդիպման հաշիվը: