Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից

Քաղաքականություն
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Մ. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն