Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողը ցուրտը տարել է, ոռոգման ջուր էլ չկա (տեսանյութ)

Մարզեր
xaxox

Արարատի մարզի Բերքանուշ համայնքում Շահումյան տեսակի խաղողի բերքն այս տարի 50 տոկոսով քիչ կլինի։ Գարնանային ցրտահարությունները վնասել են խաղողի վազերը։ Վարդան Ռոստոմյանի այգին 6000 մետր է, որից 1500 մետրը զբաղեցնում է Շահումյան տեսակի խաղողը։ Սպասվող բերքը հազիվ կծածկի ծախսերը. Թունաքիմիկատները թանկ են, պարարտանյութը թանկ է; Բանջարեղենային կուլտուրաների մշակումն այս գյուղում եւս խնդիր է, ոռոգման ջուր չկա։ Գրիգոր Խուդոյանը մշակում է պղպեղ, սմբուկ, լոլիկ։ Դժգոհ է՝ չարչարանքն արդյունք չի տալիս։ Եթե ոռոգման ջրի հարցը լուծվեր, բերքն, ըստ գյուղացիների, Բերքանուշում կրկնակի ավել կլիներ։ Բայց բնակիչները արդեն անօգուտ են համարում տարբեր ատյանների դիմելը. արձագանք չի եղել։ Ոռոգման ջրի խնդիրն անլուծելի համարելով՝ նրանք պարզապես համակերպվել ու հողը մշակում են ջրամատակարարման գրաֆիկի համաձայն։