Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը՝ մանկապարտեզում

Հասարակություն
mankapartez1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում այցելել է քաղաքապետարանի ենթակայության թիվ 69 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մանկապարտեզը մեկն է մայրաքաղաքի այն 23 նախադպրոցական ուսումնական հաստատություններից, որտեղ Երևանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականցվում են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ: Վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է հարակաբաժիններով և հետևել աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով կատարվող աշխատանքները, զեկուցել են, որ ամբողջությամբ հիմնանորոգվում են մանկապարտեզի սանհանգույցները, խոհանոցը, ինչպես նաև միջանցքներն ու տանիքը: Իրականացվում են դռների ու պատուհանների փոփոխման և այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը: Զուգահեռ սահմանված է նաև տեխնիկական հսկողություն: Պատասխանատուները նաև վստահեցրել են, որ աշխատանքները կավարտվեն մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը: Ծանոթանալով մինչ օրս կատարված աշխատանքներին՝ քաղաքապետը տեղում հանձնարարել է առաջնահերթ հետևել աշխատանքների որակի ապահովմանը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն