ԱԱԾ հավաքագրումը նորմա՞լ երեւույթ է. կարծիքները տարբեր են (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն պետք է, այլեւ պարտավոր է հավաքագրել քաղաքացիներ, եթե դա բխում է պետության անվտանգության շահերից՝ համոզված է ԳԽ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ «Եթե դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, ապա իհարկե պետք է հավաքագրում լինի, օրենքով սահմանված կարգով, ծեծել ջարդել, դա իրենց պրոֆեսիոնալիզմի հարցն է, իհարկե պետք է լինի, ուրիշները անում են, բա մենք չանե՞նք, ուրիշ երկրներում մեր մոտ հավաքում են, բա մենք չանե՞նք»։ ԱԻՄ առաջնորդը նույնպես որեւէ օրենսդրական խախտում չի տեսնում ԱԱԾ-ի կողմից մարդկանց հավաքագրելու գործընթացում, այլ հարց է, թե ինչպես։ Դեռ ավելին՝ ԱԱԾ-ն պարտավոր է գտնել շնորհալի, բանիմաց մարդկանց եւ ներգրավել իր աշխատանքում։ Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Հավաքագրումը նորմալ երևույթ չի համարում։ Նրանք, ովքեր այս երեւույթում որեւէ տարօրինակ բան չեն տեսնում, Վարդան Հարությունյանի կարծիքով՝ չեն պատկերացնում ԱԱԾ –ի գործառույթները։ Մարդկանց հավաքագրելու ԱԱԾ-ի գործունեությունից մի դրվագ հանրությանը հայտնի դարձավ օրերս։ Համացանցում հայտնվեց սկանդալային մի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ աշխատակիցը փորձում է հավաքագրել ժառանգության վարչության անդամ Հրայր Մանուկյանին։ Այդ դեպքը հանրային քննարկման առարկա պետք չէր դարձնել՝ կարծում է Պարույր Հայրիկյանը եւ դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այ տղա, բան ու գործ չունե՞ս...»։ Մանրամասները՝ տեսանյութում