Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացու օրվա ուտելիքը չորանում է ջրի բացակայությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1_17

Արարատի մարզի Այգեստան գյուղի գրեթե բոլոր այգիներն արդեն չորացել են։ Ոռոգման ջրի բացակայությունը գյուղացիների ողջ տարվա չարչարանքը ջուրն է գցում: Չորացած մարգերն ու արդեն դեղնած տերեւները ամառվա այս տապին՝ սովորական են բնակիչների համար։ Ջուլիետան ու իր մայրը՝ տիկին Ժենյան, ապրում են միայնակ, նպաստի ու թոշակի հույսին։ Ընտանիքի տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի: Գյուղում մնացած կանայք ջրի բացակայության պատճառով չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները։ Իսկ տնամերձ այգու բերքը միայն օրվա ուտելիքին է բավարարում, եթե իհարկե մինչ հասնելը չի չորանում։ Բերքի չորացման համար ամենավտանգավոր ամիսը գյուղում օգոստոսն է։ Բերքն անհրաժեշտ է առնվազն 3 օրը մեկ ջրել՝ այն չկորցնելու համար։ Իսկ Այգեպարում յուրաքանչյուր ընտանիքի ջրի հերթը հասնում է 10 օրը մեկ։ Գյուղի բնակիչներից Ռազմիկ պապը գոնե իր օրվա ուտելիքն ապահովելու համար այլընտրանք է գտել։ Դիտեք տեսանյութը