Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Օհանյան. «Խիստ պատժելու ենք դիպուկահարներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
78947be54f0d73606a93c8302eee0d93

Ադրբեջանը չի դադարեցնելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը,- վստահ է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ լավ ճանաչելով հակառակորդին։ Նա արձանագրում է՝ տարածաշրջանում ամենափոքր քաղաքական փոփոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը ակտիվանում է, և նա միշտ էլ փորձում է խաթարել բանակցային գործընթացը՝ կրակելով հայ խաղաղ բնակչության վրա: Այս հարցում նա հարկ համարեց ընդգծել՝ հայկական կողմն անարձագանք չի թողնի։ «Մեր կողմից խիստ պատասխան են ստանալու՝ միայն մեկ տարբերությամբ , որ մենք հակառակորդի խաղաղ բնակչությանը, բնակավայրերը չենք ռմբակոծելու, այլ խիստ պատժելու ենք դիպուկահարներին , ովքեր մեր խաղաղ բնակչության վրա կրակում են»,-ասաց նա։ Սերյան Օհանյանը վստահեցնում է՝ ոչ մի թիզ հող հակառակորդին չի հանձվելու։Նույն մարտական տրամադրություն տիրում է նաեւ զորամասերում։   Մանրամասները տեսանյութում։