Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ» անունով ինքնաթիռն անընդհատ խփում են գետնին» (տեսանյութ)

Հարցազրույց
3591216ba03518d1f3a2926ae380bf4d

Մեր քաղաքական էլիտայում կառավարման ոչ թե էթիկա, այլ չէթիկա կա: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն` անդրադառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին: Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղդասարյանը հայ ժողովրդից ներողություն է խնդրել` իրենց կատարած սխալների համար: «Մեր քաղաքական վերանախավ կոչեցյալը գրեթե 100 տոկոսով պետք է կողքի քաշվի, քանի որ նրանցից երեւութային դրական բան սպասելու իրավունք չունենք: Ցանկացած մարդ կարող է 50 տարի կառավարել տարբեր ոլորտներ ու հպարտորեն հայտարարի, թե` ունեմ փորձ, մինչդեռ այդ փորձը շատ վատն է եղել: Դժբախտաբար, մեր քաղաքական դաշտում «ՀՀ» անունով ինքնաթիռն անընդհատ խփում են գետնին ու ներողություն խնդրում, մինչդեռ ընդհանրապես պետք է չքվեին երկրից»,- նշեց նա։   Ըստ նրա` մեր ժողովրդի համար շատ ծանր է, երբ քաղաքական էլիտան փոխում է իր պահվածքը. «Միգուցե հիմա ծիծաղելի հնչեն` սեր, ատելություն, խիղճ կատեգորիաները, որոնք գոյություն չունեն քաղաքական էլիտայում: Անբարոյականությունը միայն լոկալ երեւույթ չէ. ՀՀ-ն կործանվում է անբարոյականության արդյունքում, ինչպես ժամանակին կործանվեց մեզնից շատ ավելի հզոր Հռոմը: Մեր քաղաքական վերնախավը փտած է, եւ այդ փակ շղթան պետք է ջարդել, իսկ դրա համար նոր ավյուն է պետք, իր արժեհամակարգով նոր, երիտասարդ ուժեր են պետք»: Հարություն Մեսրոբյանը նկատում է` նոր արժեհամակարգով քաղաքական ուժերն էլ ասպարեզ չեն գալիս, որովհետեւ այս պարագայում էլ գործում է տնտեսության օրենքը` պահանաջարկ-առաջարկ. «Մեր հասարակության ակտիվ հատվածի կողմից չկա այդ պահանջարկը, հետեւապես մենք բոլորս ենք մեղավոր, որ այդ մարդիկ կամ չեն երեւում, կամ քիչ են երեւում»: