Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ էլ են գաղտնալսում» (տեսանյութ)

Հարցազրույց
73c6f565297eb9432ee568acc5ec149c

ԱԱԾ աշխատակցի կողմից տեղի է ունեցել լիազորությունների գերազանցում: «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում այսօր ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով ԱԱԾ կողմից «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրմանը: Ըստ նրա` հավաքագրման գործընթացը պետք է հիմնավորված լինի` ինչ նպատակով ու ինչպես, եւ դա պետք է բխի ազգային անվտանգության շահերից. «Մինչդեռ Հրայր Մանուկյանի հավաքագրումը որեւէ նպատակ չուներ: Նա չի հանդիսանում այնպիսի տեղեկատվության կրող, որը կարող էր նշանակություն ունենալ ազգային անվտանգության համար: Նա ԱԱԾ-ին հետաքրքրել է որպես ընդդիմության ներկայացուցիչ` որպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու միջոց: Կատարվածի առնչությամբ ԱԱԾ-ն առնվազն պետք է մեկնաբանություն տա»: Նա հիշեցրեց  ԱԱԾ կողմից 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո ընդդիմության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսման մասին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի խոսքերը. նա ասել էր` լավ է արել, որ գաղտնալսել է: «Հիմա ինձ էլ են գաղտնալսում, ես դրա համար հիմնավոր պատճառ ունեն: ԱԱԾ-ն այսօր իրականացնում է քաղաքական այլախոհների հետապնդումներ, եւ ապահովում ոչ թե պետության, այլ քաղաքական իշխանության անվտանգությունը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Հրայր Մանուկյանը ճիշտ է ձեւակերպել իր դիմումը ՄԻՊ-ին եւ Գլխավոր Դատախազությանը` հաղորդում հանցագործության մասին: Ինչ վերաբերում է դիմումի ընթացքին, ապա այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,- նկատում է իրավապաշտպանը: Ի դեպ, նա կարծում է, որ Հրայր Մանուկյանի անվտանգության միակ երաշխիքը իր ու ԱԱԾ աշխատակցի զրույցի հրապարակայնացումն է: