Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրը երեխային օգնել է ավելի հստակ խոսել (տեսանյութ)

Հասարակություն
27988_1

Եթե արտերկրում նորածիններին անվարան տանում են լողավազաններ, ապա երեւանյան լողավազաններում փոքրիկների ընդունելությունն սկսվում է 2 տարեկանից։ Հայ ծնողները երեխաներին հազվադեպ են վստահում մարզիչներին։ Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ ջրային վարժությունները փոքրիկների համար ոչ թե ցանկալի, այլ պարտադիր են։ Մարզիչները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին լողի տանել՝ չսպասելով բժշկի ցուցումներին։ Իսկ մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը ցավով է արձանագրում, որ մեր երկրում չկան հատուկ նորածինների համար նախատեսված լողավազաններ։ Իսկ երկու տարեկանից սկսած երեխաներին լողի տանելը մանկաբույժը ողջունում է, եւ առաջին հերթին կարեւորում լողավազանների մաքրությունը։ Լողի մարզիչները նշում են, որ լողային վարժությունները կարող են ունենալ միայն դրական ազդեցություն. եթե երեխան ունի առողջական խնդիրներ, ապա ջուրը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ։ Ծնողներից մեկը փաստում է, որ ջուրը իր երեխային օգնել է ավելի հստակ խոսել։ Մանրամասները՝տեսանյութում։