Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան ու Գերմանիան առաջինը կսկսեն պայքարը

Սպորտ
sport-brazilia-germania

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ ուղեգրի համար առաջինը պայքարի մեջ կմտնեն Բրազիլիայի եւ Գերմանիայի ազգային հավաքականները: Թիմերի հերթական հակամարտությունը տեղի կունենա Բելու Օրիզոնտեում՝ հուլիսի 8-ի ուղիղ կեսգիշերին: Բրազիլիան ու Գերմանիան, չնայած միասին 8 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը, սակայն աշխարհի առաջնություններում նրանց ճանապարհները միայն մեկ անգամ է խաչվել: 2002 թվականին եզրափակիչ խաղում բրազիլացիները 2:0 հաշվով հաղթելով գերմանացիներին, 5-րդ անգամ տիրել են ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթին: Վերջին անգամ կողմերը հանդիպել են երեք տարի առաջ, 2011 թվականին: Գերմանիայում կայացած ընկերական խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 3:2: Այդ խաղի համեմատ Գերմանիայի հավաքականի կազմում կատարվել է ընդամենը երկու փոփոխություն, իսկ ահա Բրազիլիայի մեկնարկային կազմից թիմում մնացել են վեց հոգի, որոնցից երկուսը` Տիագո Սիլվան եւ Նեյմարը չեն կարող խաղալ այսօր (առաջինը որակազրկված է, իսկ երկրորդը լուրջ վնասվածք է ստացել նախորդ խաղում): Բրազիլիայի հավաքականը չնայած հանդես է գալիս սեփական դաշտում, սակայն բուքմեյքերները թիմերի շանսերը հավասար են գնահատում: