A
A
Րաֆֆու «սերը» Աշոտյանին վաղուց է հայտնի
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել: Իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի: Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել էր, որ «Ժառանգության» անդամ Հրայր Մանուկյանի ու ԱԱԾ աշխատակցի միջեւ կապ է հաստատել ԿԳՆ խորհրդականը, երբ փորձ էր արվել հավաքագրել Հ. Մանուկյանին։ Ր. Հովհաննիսյանն անուն չի հնչեցրել։