Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ նախարարի՝ պետությունը բավարար չափով օգնում է քաղաքացուն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
artem

Կառավարության որոշումը՝ 1000 դրամով ավելացնել սոցիալապես անապահով ընտանիքների նպաստը, ժամանակին էր ու տեղին՝ վստահ է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ «Իսկ կբավարարի՞ դա արդյոք նրանց» հարցին նախարարը պատասխանում է. «Իհարկե, միշտ ցանկացած աջակցություն ոչ բավարար է»։ Արտեմ Ասատրյանը համոզված է՝ Կառավարությունը շատ արագ արձագանքեց էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ 105.000 ընտանիքին շուրջ 1000 դրամով աջակցություն ցուցաբերելով. «Կարծում եմ՝ կառավարության քայլերը ժամանակին էին, տեղին»։ Աջակցությունը կտրամադրվի 105.000 ընտանիքի, այսինքն` շուրջ 400.000 անձանց, իսկ Հայաստանում աղքատ է համարվում մոտ մեկ միլիոն մարդ։ Ի՞նչ պետք է անեն մյուսները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցնում է, որ բացի 1000 դրամներից, էլի օգնություններ են եղել. «Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը ևս էական օգնություն է ընտանիքներին»։