Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը պետք է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն (տեսանյութ)

Հարցազրույց
9265369a8495be8f3ffcb24e4cf8fa76

Միայն պայքարել էլեկտրաէներգիայի կամ գազի թանկացման դեմ` սխալ է, բոլոր խնդիրները կլուծվեն, երբ մի ընդհանուր օրակարգ լինի, այն է` Սերժ Սարգսյանի հեռացում ու իշխանափոխություն։ Այսօր <Ա1+>-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ, ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը. «Եթե բոլորը սա հասկանան, ապա միասնական օրակարգը արդեն պատրաստ է։ Գումարած քառյակի պահանջները, ու մենք կարող ենք հասնել մեր նպատակին»։ Այն, որ որոշ քաղաքացիական ակտիվիստներ հրաժարվում են գործակցել քաղաքական ուժերի հետ, Սարգիս Գրիգորյանը նույնպես չի ընդունում. «Իմ կարծիքով դա տրամաբանական բացատրություն չունի, բացառել քաղաքական ուժերի հետ գործակցությունը, նշանակում է չօգտագործել բոլոր հնարավորությունները նպատակին հասնելու համար»։ ՀԱԿ անդամը, սակայն, չի բացառում, որ շուտով բոլորը կհամախմբվեն այս հարցի շուրջ։ Մանրամասները տեսանյութում