Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոշը կունենա համայնքային կենտրոն

Հասարակություն
dproc

Շոշում (Ասկերանի շրջան, ԼՂՀ) կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան: Կից հանդիսությունների սրահում էլ համայնքը կանցկացնի իր հավաքները: Գյուղի դպրոցն էլ կառուցվել է 2004թ.-ին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ, որը շարունակում է հոգալ դպրոցի ու դպրոցականների կարիքները: Վերջին տարիներին կրթօջախն ապահովվել է միկրոավտոբուսով, ինտերնետային ցանցով: Իսկ արտերկրում բնակովող հայազգի բարերար ամուսիններն էլ դպրոցի աշակերտներին նվիրաբերել են գեղեցիկ դպրոցական համազգեստներ: Ֆինանսավորումը` Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին եւ ԼՂՀ կառավարություն։ Հայաստան համահայկական հիմնադրամ