Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու քաղաքապետը գիշերային շրջայց է կատարել

Պաշտոնական
unnamed

Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց կատարեց քաղաքում և ծանոթացավ ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետը մասնավորապես ներկա գտնվեց Երևանյան խճուղու փողոցային լուսավորման նոր համակարգի փորձարկմանը, որի երկկողմանի լուսավորության համակարգը բաղկացած է խնայողական նոր լամպերից, ինչի ծախսատարությունը զգալիորեն զիջում է նախկինում օգտագործված լամպերին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը նշեց, որ նմանատիպ լամպերով կլուսավորվեն նաև քաղաքի այլ փողոցներ: Գյումրու քաղաքապետարան