Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» կընդունի «Շախտյոր»-ին, «Փյունիկը»` «Աստանա»-ին

Սպորտ
sport-evroliga

Հայաստանի ֆուտբոլի ակումբներն այսօր կմեկնարկեն Եվրոպայի լիգայի 2014-15 թթ խաղարկությունում: Հանրապետության փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» որակավորման 1-ին փուլի առաջին խաղում սեփական դաշտում կընդունի Կարագանդայի «Շախտյոր»-ին: Բուքմեյքերները զարմանալիորեն նախապատվությունը տալիս են ղազախական ակումբին` 2,30 գործակից` 2,98-ի դիմաց: Դրանք էլ ավելի մեծ առավելություն են տալիս «Աստանա»-ին», որը Երեւանում հյուրընկալվելու է «Փյունիկ»-ին: Ղազախական ակումբի հաղթանակը հավասար է 1,93 գործակից, իսկ Հայաստանի գավաթակրինը` 3,95: Մեր բրոնզե մեդալակիր Երեւանի «Միկան» Խորվաթիայում ուժերը կչափի տեղի «Սպլիտի» հետ: Բուքմեյքերներն այս հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում խորվաթական ակումբին, որի հաղթելու հնարավորությունը 9 անգամ բարձր են գնահատում: