Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենա է այրվել

Հասարակություն
bacaba7eae8577b3651fbd3e7e410a78

Հուլիսի 3-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Նորք Մարաշ նորակառույց ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 03.57-ին: Սարի թաղի 2-րդ շարքի մոտակայքում այրվել է Ս. Պ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34DT247 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն՝ ամբողջությամբ: Հունիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Գյուլիքևխյան փողոցի վերջնամասում`  100 քմ, Աէրացիա թաղամասի թիվ 1 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում` 800 քմ, Ներքին Չարբախի թիվ 3 փողոցի 1-ին նրբանցքի 31 տան մոտակայքում` 400 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորաբաց գյուղի սկզբմնամասում` 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետամեջ գյուղի թիվ 2 փողոցի 5-րդ փակուղու մոտակայքում՝ այգում` 1000 քմ, Հրազդան քաղաքի Արա լեռան Ավազահանք կոչվող ստորոտում` է 150 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: