Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերքանուշում աղջիկները չեն լողում՝ ամոթ է (տեսանյութ)

Հասարակություն
berqanush

Ամեն անգամ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի այգիների ոռոգումը վերածվում է տոնի: Դա նշանակում է արտեզյան ջրերում լողալու հնարավորություն՝ գյուղի փոքրիկների համար։ «Շատ շոգ է մեր գյուղում, ամեն օր լողանում ենք այստեղ»,- ասում է Գոռ Ալեքսանյանը։ Թեեւ ջուրը պղտոր է, սակայն դա չի խանգարում երեխաներին։ Անօգուտ են նաեւ մեծահասակաների նախազգուշացումները։ «Մեկ անգամ տատիկս ասել ա՝ կեղտոտ է, բայց ես չեմ լսել»,- ավելացնում է Հունան Հարությունյանը։ Ի դեպ, թեեւ ամռան տապից գյուղում բողոքում են բոլորը, սակայն պայմանական լողավազանից օգտվում են միայն տղաները, ինչպես իրենք են ասում, աղջիկների համար մուտքը խստիվ արգելված է. «Չենք թողնի, ամոթ է»,- ասում են տղաները։ Իսկ իրական լողավազանը կամ այլ ժամանցի վայրերն այս երեխաների համար երազանք են։ Գյուղը գնալով դատարկվում է։ Վերջին պաշտոնական տվյալները կազմվել են 2011թ., երբ գյուղն ուներ 2070 բնակիչ։ Համայնքի առաջնային խնդիրներից ոռոգման ջրի բացակայությունն ու գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակն է։